Ուկրաինական զորքերն ԱԹՍ-ով հարվածել են Էներգոդարի վարչակազմի շենքի ուղղությամբ

ՄԱԳԱՏ-ի առաքելության այցի նախաշեմին Էներգոդարին ավելի քան 60 հարված են հասցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերն Էներգոդարի վարչակազմի շենքի ուղղությամբ հարվածներ են հասցրել «կամիկաձե» ԱԹՍ-ով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Անօդաչու թռչող սարքը շենքի վրա ընկնելիս պայթել է, վնասվել է շենքի ճակատային հատվածը, կոտրվել են ապակիները։ Տուժածներ չկան։

Քաղաքային իշխանությունը շեշտել է, որ Էներգոդարը գնդակոծվել է ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի նախաշեմին, հասցվել է ավելի քան 60 հարված։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։