Ռուսաստանցիների համար ԵՄ վիզայի ընդհանուր արգելք չի լինի. Հունգարիայի արտգործնախարար

Ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ընդհանուր արգելք սահմանելու հարցը քննվել է ԵՄ արգործնախարարների նիստում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ ձայների մեծամասնությամբ ԵՄ-ն որոշել է խզել ՌԴ-ի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը:
«Դրա համար բավական մեծ թվով անդամ երկրներ են հավաքվել, այսօրվա ելույթներից դա պարզ դարձավ։ Բայց էությունն այն է, որ ռուսաստանցիների համար վիզայի ընդհանուր արգելք չի լինի»,-ասել է Սիյարտոն։
Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաև, որ ԵՄ արգործնախարարների նիստում չի հաջողվել համաձայնեցնել ռուսաստանցիներին վիզաների տրամադրման ընդհանուր արգելքը, քանի որ շատ երկրներ, այդ թվում Հունգարիան, դեմ են եղել:
Ռուսաստանցիների համար շենգեն վիզայի արգելքն անպատասխան չի մնա. Պեսկով