Ռուբեն Սադոյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը։
Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Սադոյանին հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։ Կողմերը վստահություն են հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները կշարունակեն զարգանալ նաև հետագա տարիներին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25–ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը հետ էր կանչվել պաշտոնից։ Ռուբեն Սադոյանը 2017-ի հոկտեմբերին էր նշանակվել Վրաստանում ՀՀ դեսպան։ Նրան այդ պաշտոնում փոխարինեց Աշոտ Սմբատյանը, որը 2015-2021թթ. Գերմանիայում ՀՀ դեսպան է եղել, միաժամանակ, 2018-2021թթ. համատեղության կարգով Լիխտենշտեյնում է ներկայացրել ՀՀ-ն։