ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտավարական հատուկ պատրաստություն կանցնեն Հայաստանի բարձրլեռնային շրջաններում։
Հատուկ նշանակության ստորաբաժանումը կհղկի տարբեր բարդության քարքարոտ տեղանքը հաղթահարելու, լեռնային գետերն ու կիրճերն անցնելու հմտությունները, կմշակի լեռնային տեղանքում, թթվածնային քաղցի պայմաններում գոյատևելու, տեղանքում կողմնորոշվելու, քարտեզներով ու ազիմուտներով տեղաշարժվելու հմտությունները:
Հետախույզները կմշակեն նաև լեռնագնացության սարքավորումների կիրառման տարբեր եղանակներ:
Զորավարժությունների վերջին փուլում զինվորականները լեռներում կանցկացնեն հետախուզական և որոնողական աշխատանքներ, լեռնային տեղանքի տարբեր հատվածներում ապաստարաններ կկառուցեն, կմարզվեն արագ կրակահերթեր իրականցնելու ու լեռնային անտառապատ տարածքներում հետախուզություն իրականացնելու ուղղությամբ: