ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Տեղեկացվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը կարևորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում:
ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը Պն–ում
© Photo : official site of MoD of RA
Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: