Միխայիլ Գորբաչովն ու համաշխարհային առաջնորդները. լուսանկարներ

Միխայիլ Գորբաչովի արտաքին քաղաքական գործունեության արդյունքում հաջողվեց ավարտել մի քանի տասնամյակ տևած «Սառը պատերազմի» ժամանակաշրջանը։ Միջազգային հարաբերությունները «ջերմացան» մեծ մասամբ համաշխարհային առաջնորդների հետ նրա անձնական կապերի շնորհիվ։
Sputnik
1 / 16

ԽՄԿԿ գլխավոր քարտուղար, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը զրուցում է երկրաշարժը վերապրած լենինականցիների հետ (1988 թվականի դեկտեմբերի 9)

2 / 16

ԽՍՀՄ և ԱՄՆ նախագահներ Միխայիլ Գորբաչովն ու Ջորջ Բուշը Սպիտակ տանը համագործակցության մասին պայմանագրի ստորագրումից հետո (1990 թվականի հունիսի 2, Վաշինգտոն)

3 / 16

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն ու ԳԴՀ-ի դաշնային կանցլեր Հելմուտ Քոլը «Межигорье» պետական կառավարական նստավայրում աշխատանքային հանդիպման ժամանակ (1991 թվականի հուլիսի 1, Կիև)

4 / 16

ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը ողջունում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերին (1989 թվականի սեպտեմբերի 23, Մոսկվա)

5 / 16

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը շնորհավորում է Բորիս Ելցինին ՌԽՖՍՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ (1991 թվականի հուլիսի 9, Մոսկվա)

6 / 16

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն ու ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը զբոսնում են մեքենայով (1990 թվականի հունիսի 2, Քեմփ-Դևիդ)

7 / 16

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը զրուցում է Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադի հետ (1990 թվականի ապրիլի 27, Մոսկվա)

8 / 16

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը զրուցում է Չինաստանի Կոմկուսի ԿԿ գլխավոր քարտուղար Չժաո Ցզիյանի հետ (1989 թվականի մայիսի 15, Պեկին)

9 / 16

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը տիկնոջ` Ռաիսա Գորբաչովայի հետ այցելել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին (1991 թվականի հուլիսի 17, Լոնդոն)

10 / 16

ԽՍՀՄ և ԱՄՆ առաջնորդներ Միխայիլ Գորբաչովն ու Ռոնալդ Ռեյգանը զրուցում են Կարմիր հրապարակում (1988 թվականի մայիսի 31, Մոսկվա)

11 / 16

Միխայիլ Գորբաչովը ողջունում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին Բորիսպոլի օդանավակայանում (1989 թվականի դեկտեմբերի 4, Կիև)

12 / 16

Միխայիլ Գորբաչովը և Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը (1989 թվականի նոյեմբերի 30, Վատիկան)

13 / 16

ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովն ու ՌԴ նախագահ Բորիս Ելցինը ՌԽՖՍՀ ԶՈւ-ի արտահերթ նստաշրջանի նիստում (1991 թվականի օգոստոսի 22, Մոսկվա)

14 / 16

Միխայիլ Գորբաչովը և Հնդկաստանի վարչապետ Ռաջիվ Գանդին Կրեմլում (1989 թվականի հուլիսի 15, Մոսկվա)

15 / 16

Միխայիլ Գորբաչովի հանդիպումը Կուբայի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ֆիդել Կաստրոյի հետ Կուբա կատարած պաշտոնական այցի շրջանակում (1989 թվականի ապրիլի 1, Հավանա)

16 / 16

Միխայիլ Գորբաչովը ողջունում է Բրազիլիայի նախագահ Ժոզե Սարնեյին Կրեմլում զրույցից առաջ (1988 թվականի հոկտեմբերի 17, Մոսկվա)

Գորբաչովը, Հայաստանը և ոչ միայն