ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտնել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղալուց հրաժարվելու պատճառը։ Շախմատիստն այդ մասին խոսել է արհեստական ինտելեկտի հետազոտող Լեքս Ֆրիդմանի YouTube–յան ալիքում։
«Վախենում էի պարտվել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պարտիայում։ Այլ մրցաշարերում հաղթանակի հանդեպ սերը կարևոր գործոն է։ Այդ պատճառով էլ ես ավելի շատ հաճույք եմ ստանում մրցումների մեծ մասում հաղթելուց, քան աշխարհի առաջնությունում հաղթելուց։ Պարտվելու վախը կարևոր պատճառ է, թե ինչու չեմ պատրաստվում խաղալ աշխարհի չեմպիոնի կոչման համար»,– ասել է Կարլսենը։
Հիշեցնենք` Մագնուս Կարլսենը հուլիսին հայտարարեց, որ հրաժարվում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի կոչման համար ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ խաղալուց։ Նորվեգացին 4 անգամ արժանացել է այդ տիտղոսին, վերջին անգամ նա հաղթել է 2021 թվականին և պարտության է մատնել հենց Նեպոմնյաշչիին։ Այժմ Կարլսենը պետք է 2023 թվականին տիտղոսային մենամարտ անցկացնի չինացի Դին Լիրենի հետ, որը հավակնորդների մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։