ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik.Իսրայելական օդուժը հրթիռային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սիրիական SANA լրատվական գործակալությունը:
«Ժամը 20: 00 - ին Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին։ Օդանավակայանը նյութական վնասներ է կրել», - հաղորդում է SANA-ն:
Օգոստոսի 25–ին էլ հաղորդել էինք, որ Սիրիայի արևելքում գտնվող Դեյր-Էլ-Զոր նահանգի Կոնիկո նավթահանքի շրջանում ամերիկյան ռազմակայանը 12 ժամվա ընթացքում երկու անգամ գնդակոծության էր ենթարկվել: