ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ժամանակավոր հավատարմատար, փոխդեսպան Չիփ Լեյթինենին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Էդվարդ Ասրյան
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Ըստ հաղորդագրության` հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմաբժշկության, խաղաղապահության ու ռազմական կրթության ոլորտներում հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին։
Չիփ Լեյթինենի և Գրեգորի Փայփսի խնդրանքով ԳՇ պետը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը և վերջին զարգացումները հայ-ադրբեջանական սահմանագոտում, Լաչինի միջանցքում և Արցախում։