Երևանի Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել

Արխիվային լուսանկար
Կայքի տեղեկություններով՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցում պայթյուն է տեղի ունեցել։
Sputnik Արենիային ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ժամը 5-ին ԱԻՆ-ից ոստիկանություն տեղեկացրել են, որ մի քաղաքացի Կոմիտաս-Փափազյան խաչմերուկում պայթյունի ձայն է լսել։ Դեպքի վայր մեկնած խմբին քաղաքացին հայտնել է, որ պայթյունի ձայնը լսել է 04։20-ին, որից հետո նկատել են, որ վնասվել է Զարյան փողոցի իր խանութ-յուղման կետի դռան ապակին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան։
Shamshyan.com-ն էլ մանրամասնում է՝ նշված ավտոպահեստամասերի խանութ -յուղման կետը պատկանում է ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի հորը՝ 70-ամյա Զարեհ Սարգսյանին, որը կատարվածի մասին նաև հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։