Ասուլիս. «Արդյոք քաղաքական աշունը Հայաստանում թեժ է լինելու»

Այն, որ քաղաքական կյանքը երկրում աշխուժանում է աշնան սկզբից, արդեն օրինաչափություն է դարձել։ Ամեն տարի ընդդիմությունը իշխանավորներին խոստանում է թեժ քաղաքական աշուն։
Sputnik
Այսօր Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր պատմության դժվարին, բեկումնային պահերից մեկը։ Ընդդիմությունն արդեն սեպտեմբերի 2-ին հրավիրում է հանրահավաք և սկսում քաղաքական ակցիաների շրջանը։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, որքանո՞վ թեժ կլինի քաղաքական աշունը Հայաստանում:
Այս մասին սեպտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կխոսենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։