ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հուղարկավորությանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության մասին տեղեկություններ դեռ չկան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դեռ չգիտենք, թե ինչ կլինի, ինչ ընթացակարգ կլինի։ Դա նաև կախված կլինի հարազատների և մտերիմների ցանկություններից: Այդ մասին առայժմ տեղեկություն չկա»,- ասել է նա.
Պեսկովը նաև նշել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի՝ պետական մակարդակով հուղարկավորության կազմակերպման մասին որոշում դեռևս չի կայացվել: Այդ հարցը կորոշվի այսօր։
Միխայիլ Գորբաչովը մահացել է կյանքի 92-րդ տարում երեկ երեկոյան, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո:
Նա ծնվել է 1931 թվականի մարտի 2-ին։ Եղել է ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղարը (1985-1991), ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության վերջին նախագահը (1988-1989) և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առաջին նախագահը (1989-1990)։ Նա ԽՍՀՄ պատմության մեջ միակ նախագահն է եղել (1990-1991)։