ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Վլադիվոստոկում մի կին փորձել է մարզադաշտից վռնդել «Լուչ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին։
Հարևանությամբ բնակվող կինը մոտեցել է ֆուտբոլասերներին և փորձել է լռեցնել նրանց։
Նա ասել է, որ աշխատանքից եկել է ու չի կարողանում հանգստանալ թմբուկների աղմուկի պատճառով։
Սակայն երկրպագուներն անտեսել են տիկնոջը և շարունակել են աջակցել սիրելի թիմին։