Ուկրաինական զորքը շարունակում է գնդակոծել Զապորոժիեի ԱԷԿ–ը. Էներգոդարի իշխանություն

Զապորոժիեի ԱԷԿ–ը. Արխիվային լուսանկար
Վառելիքի պահեստարանի մոտ երկու պայթյուն է արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքը առավոտյան շարունակել է գնդակոծել Զապորոժիեի ԱԷԿ–ի տարածքը խոշոր տրամաչափի հրետանուց, երկու արկերի պայթյուն է արձանագրվել վառելիքի պահեստարանի մոտ։ Այս մասին հայտնում են Էներգոդարի իշխանությունները։
«Այսօր ՈւԶՈւ–ն ժամը 06:50–ին գնդակոծել են ԶԱԷԿ–ի տարածքն ու քաղաքի ափամերձ գիծը։ Խոշոր տրամաչափի հրետանի է կիրառվել, որի հետևանքով վառելիքի պահեստարանի մոտ երկու պայթյուն է արձանագրվել», – տեղեկանում ենք քաղաքի վարչակազմի Telegram ալիքից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կրակոցները դեռ շարունակվում են։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Էներգոդար քաղաքի հարևանությամբ` Դնեպրի ձախ ափին։ Այն Եվրոպայում ԱԷԿ-ի բլոկների թվով և սահմանված հզորությամբ ամենամեծն է։ Մարտից ատոմակայանը ՌԴ զինվորականների պաշտպանության ներքո է։