Ծորակից լցված ջրերը ներկայացվել են որպես բնական աղբյուրի ջուր. ՄՊՀ-ն տուգանքներ է կիրառել

Խանութ
Ամենամեծ տուգանքը` 4 076 711 դրամ, կիրառվել է «Սիլ Մաազա» ՍՊԸ-ի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված ջրերի շուկայում։ Տեղեկությունը հրապարակվել է հանձնաժողովի կայքում։
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 9 արտադրողների շշալցված ջրերը ԵԱՏՄ կանոնակարգով չեն համապատասխանում «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներին, քանի որ իրականում ոչ միայն աղբյուրի ծագում չունեն, այլև մշակված են քլորով։
Նույնիսկ որևէ աղբյուրից ջրամատակարարման կենտրոնացված համակարգով «Վեոլիա ջուր» ընկերությունից ստացված ջուրը չի կարող շշալցվել և իրացվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով։
Բացահայտված փաստերով 12 արտադրողների նկատմամբ հարուցված վարույթներով 6 տնտեսվարողի նկատմամբ կիրառել է նախազգուշացում («ՍՎ ջուր» ՍՊԸ, «Արլա» ՍՊԸ, «Աքվա Արմա Ուոթեր Քամփնի» ՍՊԸ, «Սամ Հար» ՍՊԸ, «Թամար և Անի» ՍՊԸ, «Ջերմուկ Ակվա» ՍՊԸ):
3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է տուգանք` «Բնական ջուր» ՍՊԸ-ի նկատմամբ` 302 532 դրամի չափով, «Սիլ Մաազա» ՍՊԸ-ի նկատմամբ` 4 076 711 դրամի չափով, «Ակվայան» ՍՊԸ-ի նկատմամբ` 279 562 դրամի չափով։
Հարուցված 12 վարույթներից 3-ը` «Ապարան ջուր» ՍՊԸ-ի, «Էվրի դեյ» ԲԲԸ-ի, «Կառոլ» ՍՊԸ-ի նկատմամբ, կարճվել են։
ՄՊՀ–ն վարույթ է հարուցել «Հայփոստի» ու ևս 2 ընկերության նկատմամբ