Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը պարտվել է US Open-ի մեկնարկում

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը. Արխիվային լուսանկար
Մրցաշարի մրցանակային ֆոնդը 60 մլն դոլար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանի խաղում պարտվել է սերբ Ալեքսանդրա Կրունիչին։ Այս մասին հայտնում է Championat.ru-ն։

Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե։ Այդ ընթացքում ռուսաստանցին 4 էյս է կատարել, 6 կրկնակի սխալ թույլ տվել և իրացրել 7 բրեյք-փոինթներից 4-ը։ Կրունիչը մեկ էյս է կատարել, 2 կրկնակի սխալ և 10 բրեյք-փոինթից իրացրել 6-ը։

Երկրորդ շրջանում Կրունիչը կհանդիպի Չեխիայի ներկայացուցիչ Բարբորա Կրեյչիկովայի հետ։

US Open-2022-ն անցկացվում է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 10-ը։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը 60 մլն դոլար է։ Մրցումների գործող չեմպիոնը բրիտանուհի Էմմա Ռադուկանուն է, որը նախորդ տարվա եզրափակիչ խաղում հաղթանակ է տարել Լեյլա Ֆերնանդեսի նկատմամբ։