ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Ռուսական կողմը պատրաստ է հետագայում ևս խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև սահմանազատման վերաբերյալ` Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին: Այդ մասին հայտարարել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
«Ռուսական պատվիրակությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս խորհրդատվական-տեխնիկական աջակցություն ցուցաբերել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների բանակցություններին, սահմանամերձ գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը»,-ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ում հստակեցրել են, որ նոր հանդիպման ժամկետները կհամաձայնեցվեն լրացուցիչ՝ դիվանագիտական ուղիներով:
Հիշեցնենք, որ երեքշաբթի Մոսկվայում կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի հանդիպումը, որին հաջորդել է սահմանագծումը՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
Քննարկվել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, ինչպես նաև հետագա աշխատանքի կանոնակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երրորդ հանդիպումն անցկացնել համաձայնեցված ժամկետում։