ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Խարկովի մարզում ուսուցիչների մի մասը Կիևի ռեժիմի կողմից հաշվեհարդարի և հետապնդումների սպառնալիքների պատճառով սեպտեմբերի 1-ին ընդառաջ վախեցել է աշխատանքի դուրս գալ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վոլչանսկի շրջանի վարչակազմի կրթական բաժնի պետ Վերա Սորոկովայան։
«Այն կողմից վախեցնում են. կգան ուկրաինացիները, և այդ ժամանակ 15-20 տարվա ազատազրկում է սպառնում ձեզ, այդ ժամանակ բոլորովին այլ կերպ կխոսեն... Դրա հետևանքով շատերը հրաժարվել են աշխատանքից, ստիպված այլ ուսուցիչներ փնտրելու կարիք է առաջացել»,- պատմել է կրթական բաժնի ղեկավարը։
Նա հավելել է, որ ուկրաինական կողմից սպառնալիքներ ուսուցիչները ստացել են ոչ միայն սոցցանցերի միջոցով, այլև կիևյան պաշտոնական ԶԼՄ-ների էջերից։ Սորոկովայան հայտնել է, որ մարդիկ վախենում են ոչ միայն վարչական պաշտոններ զբաղեցնել, այլև շարքային ուսուցիչ դառնալ։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, վերջին երկու ամսվա ընթացքում հաջողվել է նոր կադրեր գտնել։
«Մարդիկ գալիս էին աշխատանքի և ասում. «Մեր երեխաներն են, և մենք նրանց կրթելու ենք»։ Նոր համերաշխ կոլեկտիվներ են ձևավորվել»,- ասել է Սորոկովայան։