Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Նիկոլ Փաշինյան. արխիվային լուսանկար
Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք` մինչ մեկնելը ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Միշելի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանը, կարևորել երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ։