Նիկոլ Փաշինյանը ԵԽ նախագահի հետ քննարկել է Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպումը

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը
ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 31-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը: Կողմերը կարևորել են երկխոսության շարունակականությունն ու հույս հայտնել, որ բանակցությունները կլինեն արդյունավետ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ օգոստոսի 31-ին Բելգիայի մայրաքաղաքում նախանշված հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, որ նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։ «Սակայն այս գործընթացի առումով Հայաստանի կողմից տեսնում ենք վարանում»,- ասել է նա։ Հայկական կողմը Հաջիևի հայտարարությունը չի մեկնաբանել` հոդորելով հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։