ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Այսօր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
© Photo : official site of MoD of RA
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ ազատ արձակման ու հայրենադարձման խնդրին, ինչպես նաև անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին
© Photo : official site of MoD of RA
Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների մասնակցությունը միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացներին։
Նշենք, որ ԿԽՄԿ–ի` 2022թ. օգոստոսին ներկայացրած տվյալների համաձայն՝ միայն 44-օրյա պատերազմի հետևանքով Հայաստանից անհետ կորած է համարվում 303 անձ:
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը սահմանել է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: