Ֆրանսիան և Գերմանիան հանդես են եկել ռուսաստանցիներին վիզայի տրամադրումն արգելելու դեմ. DPA

Եվրոպական երկու երկրներ ԵՄ–ի գործընկերներին հորդորել են մտածել որպես ազդեցության լծակ վիզաների կիրառման ավելի խելամիտ ձևերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները հանդես են եկել ռուսաստանցիներին շենգեն վիզայի տրամադրումն արգելելու դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով գերմանական DPA լրատվական գործակալությանը։
Գործակալության տրամադրության տակ մի փաստաթուղթ է հայտնվել, որը եվրոպական երկու երկրների անունից ուղղված է ԵՄ–ի մյուս պետություններին։
Նշվում է, որ Փարիզն ու Բեռլինը կոչ են արել միության մասնակիցներին մտածել որպես ազդեցության կարևոր լծակ վիզաների կիրառման խելամիտ ձևերի մասին։ Մասնավորապես, առաջարկվում է ՌԴ քաղաքացիներին մանրակրկիտ ստուգել անվտանգության հավանական սպառնալիքների տեսանկյունից։
Պետությունները հորդորել են պահպանել իրավական հիմքը, որը թույլ է տալիս ստեղծագործող մասնագիտությունների տեր մարդկանց, ուսանողներին, գիտնականներին և տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների մուտք գործել ԵՄ՝ անկախ քաղաքական դրդապատճառներով հետապնդվելու սպառնալիքի առկայության։