Դոնեցկի Պետրովսկի շրջանում ՈւԶՈւ-ի հարվածից խաղաղ բնակիչ է զոհվել

Դոնեցկը գնդակոծությունից հետո. Արխիվային լուսանկար
ԴԺՀ-ի պաշտպանության շտաբը հայտնել է, որ Դոնեցկի Պետրովսկի շրջանում ՈւԶՈւ-ի հարվածից տղամարդ է զոհվել
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Խաղաղ բնակիչ է զոհվել Դոնեցկի Պետրովսկի շրջանում ուկրաինական զորքի գնդակոծման հետևանքով։ Այս մասին հայտնում է ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբը։

«Ուկրաինայի զինված խմբավորումները գնդակոծել են Դոնեցկի Պետրովսկի շրջանը, Ռուբեն Իբարուրիի փողոցում տղամարդ է զոհվել»,- ասվում է գերատեսչության Telegram-յան հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված վերահսկման և համակարգման հարցերի համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ օգոստոսի 30-ի առավոտյան ուկրաինական զորքը երկու անգամ կրակ է բացել Դոնեցկի Պետրովսկի շրջանի ուղղությամբ` արձակելով 122 մմ տրամաչափի 5 արկ և 152 մմ տրամաչափի 4 արկ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 187-րդ օրը։