Ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցին պայթել է ականի վրա

Ադրբեջանցի զինծառայողի սաղավարտ. Արխիվային լուսանկար
Ադրբեջանցին մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ սակրավոր շունը սատկել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի շրջանում ականազերծման աշխատանքների ժամանակ ադրբեջանցին պայթել է ականի վրա, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով ականազերծման գործակալությունը (ANAMA):
Հակահետևակային ականի պայթյունի հետևանքով Նաջմեդն Հուսեյնովը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել։ Պայթյունի հետևանքով սատկել է Դինա անունով սակրավոր շունը։
Նշվում է, որ ANAMA-ն մտադիր է հետաքննել միջադեպը։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի 224 դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մահացել է 39 քաղաքացիական անձ և զինծառայող: