Այրվածքներ ստացած զինծառայողի մոտ դրական տեղաշարժ կա. ՊՆ

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Զինծառայողը վերակենդանացման բաժնից տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի-Sputnik. Այրվածքներ ստացած զինծառայողի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկը` սերժանտ Ա. Մ.-ն, մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ է ստացել։

«Օգոստոսի 25-ին մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետևանքով այրվածքներ ստացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ի (վիճակը գնահատվում էր ծանր) առողջական վիճակում, բժիշկների գործադրած ջանքերի շնորհիվ, արձանագրվել է դրական տեղաշարժ»,- գրել է Թորոսյանը:

Տեղեկացվում է, որ զինծառայողը դուրս է գրվել վերակենդանացման բաժնից, տեղափոխվել է այրվածքաբանական բաժանմունք՝ բուժումը շարունակելու նպատակով: