Վրաստանի վարչապետը չի բացառում, որ երկրում հրդեհների պատճառը կարող է դիվերսիան լինել

Իրակլի Ղարիբաշվիլի
Իրակլի Ղարիբաշվիլին համոզված է, որ հետաքննությունը սպառիչ պատասխան կտա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի բացառում, որ Բորժոմի կիրճում բռնկված հրդեհը դիվերսիայի հետևանք է: Ինչպես տեղեկացնում է Sputnik Գրուզիան, նա այդ մասին հայտարարել է երկրի կառավարության նիստում։
«Շատերը կարծում են, որ գուցե դա պայմանավորված է որոշ մարդկանց անփութությամբ կամ սաստիկ շոգով։ Վարկած կա, որ դա կարող էր դիվերսիա լինել։ Ոչինչ չի բացառվում»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ հետաքննությունը պետք է աշխատի բոլոր ուղղություններով։
«Մենք չենք կարող ոչինչ բացառել, քանի որ գիտենք երկրի ներսում գործող ապակառուցողական խմբերի բնույթն ու դիվերսիոն հակումները։ Ոչինչ չի բացառվում։ Հետևաբար հետաքննությունը պետք է աշխատի բոլոր ուղղություններով և սպառիչ պատասխան տա բոլոր հարցերին: Եվ ես գիտեմ, որ այդպես էլ կլինի», - ասել է Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք` օգոստոսի 19-ին անտառային հրդեհ է բռնկվել Բորժոմի շրջանում։ Արդեն տասներորդ օրն է` հրշեջները փորձում են մարել կրակը։
«Սուրմալուի» տնօրենը հարցաքննվել է. փորձագետները հաշվարկում են գույքային վնասները