ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական զորքերը HIMARS ՀԿՌՀ-ից հարված են հասցրել Մելիտոպոլի արվարձանին: Տուժածներ չկան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Հարվածը հասցվել է HIMARS ՀԿՌՀ-ից Մելիտոպոլի Հյուսիսային արվարձանին` անմիջապես Սեմյոնովկա քաղաքատիպ ավանին։ Գնդակոծվել են խաղաղ բնակիչների գյուղատնտեսական շինությունները՝ ամբարներն ու պահեստները»,-ասել է նա։
Ռոգովի խոսքով՝ կրակոցների հետևանքով խոտը բռնկվել է։
«Հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Հարվածի նպատակը տեղի բնակչության ահաբեկելն է, որը Ռուսաստանի հետ շուտափույթ միավորում է ցանկանում»,-ընդգծել է Ռոգովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 186-րդ օրը։