Ուկրաինական զորքերը հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևի և Խերսոնի շրջաններում

Ռուսաստանի Պն-ն հայտնում է, որ պաշտպանության արդյունքում ուկրաինական բանակի ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրահանգով ուկրաինական զորքերը երեք ուղղություններով հարձակման փորձ են ձեռնարկել Նիկոլաևսկի և Խերսոնի մարզերում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսական զորքերի պաշտպանության արդյունքում ուկրաինական բանակի ստորաբաժանումները մեծ կորուստներ են կրել։
Մասնավորապես, մարտերի ընթացքում ոչնչացվել է 26 ուկրաինական տանկ, հետևակի 23 մարտական մեքենա, 9 այլ մարտական զրահապատ մեքենա, խոցվել Է նաև երկու ՍՈւ-25։ Նշվում է նաև, որ ավելի քան 560 ուկրաինացի զինծառայող է զոհվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 186-րդ օրը։