«Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ». Պեսկով

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ օգոստոսի 29-ը շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույց կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այսօր շատ կարևոր օր է Ռուսաստանի և Հայաստանի համար. 25 տարի առաջ մեր երկու երկրների միջև բարեկամության պայմանագիր է ստորագրվել, և այսօր օրվա երկրորդ կեսին նախագահ Պուտինն այդ կապակցությամբ հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ»,- ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ կողմերը շեշտադրում են այդ փաստաթղթի կարևորությունը երկկողմ հարաբերությունների համար, և դա լավ հնարավորություն է, որպեսզի քննարկեն նաև ընթացիկ հարցերը։
«Թանկ ենք գնահատում եղբայրական Հայաստանի հետ բարեկամությունը». ՌԴ ԱԳՆ