ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հեռահաղորդակցության սարքավորումների ֆիննական արտադրող Nokia-ն վերջնականապես կհեռանա Ռուսաստանից։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ մինչև տարեվերջ ընկերությունը մտադիր է դադարեցնել ռուսական բիզնեսի մեծ մասը:
«Մինչև տարեվերջ Ռուսաստանում մեր աշխատակիցների ճնշող մեծամասնությունը կհեռանա Nokia-ից, և մենք կազատենք մեր բոլոր գրասենյակները»,–ասել է ընկերության ներկայացուցիչը:
Nokia-ն պաշտոնապես կներկայացվի Ռուսաստանում մինչև «իրավաբանական փակման» ավարտը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեռահաղորդակցության սարքավորումների շվեդական արտադրող Ericsson-ը մինչև տարեվերջ Ռուսաստանից դուրս կգա և կկրճատի բոլոր աշխատակիցներին: