Մոսկվա-Երևան տեսակամուրջ համաշխարհային ռեկորդներ սահմանած Միլենա Կարանյանի մասնակցությամբ

Օգոստոսի 31-ին, ժամը 14:00 - ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ 14-ամյա Միլենա Կարանյանը, որը համաշխարհային ռեկորդների հեղինակ է, և նրա ներկայացուցիչ Բեդրոս Կիրկորովը, կխոսեն Միլենայի հաջողությունների և ծրագրերի մասին։
Sputnik
Աշխարհում ամենաուժեղ ձայնն այսօր ունի Միլենա Կարանյանը։ Նրա ձայնն ունի ամենալայն դիապազոնը՝ b1-ից (առաջին օկտավայի Սի) մինչև F8 (ութերորդ օկտավայի Ֆա), ինչպես նաև ամենաբարձր վոկալ նոտան՝ կոնտրոկտավայի Սի (30,87 Հց)։ Ոչ մասնագետների համար թարգմանաբար դա նշանակում է, որ Միլենան ունի յուրահատուկ ձայնային ռեգիստր` բարիտոնից մինչև կոլորատուրային սոպրանո:
Միլենան ծնվել է Գյումրիում, սակայն 2017-ին նրանք ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 14-ամյա աղջիկը սահմանել է 9 համաշխարհային ռեկորդ, ունի հաղթանակներ միջազգային վոկալ մրցույթներում, ունեցել է մենահամերգներ։
Ինչպե՞ս հետագայում կզարգանա շնորհալի աղջնակի կարիերան, ի՞նչ ծրագրեր կան ապագայի հետ կապված։ Այս մասին օգոստոսի 31-ին, ժամը 14:00 - ին Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն Միլենան և նրա պաշտոնական ներկայացուցիչ Բեդրոս Կիրկորովը:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm) և Rutube-ում(https://rutube.ru/channel/24629519/):
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։