«Մեր մարզադաշտում սրտեր են իրար կապվում». «Շիրակում» նշանադրություն է եղել

Գյումրու «Շիրակ» մարզադաշտում թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» մարզադաշտում թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է իր սիրելիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Շիրակ» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուքի» էջից։
«Մեր մարզադաշտում սրտեր են հավերժ իրար կապվում։ Սիրով տեղեկացնում ենք, որ մեր թիմի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը նշանադրվել է իր սիրելի Հասմիկի հետ»,– նշում են «Շիրակից»։
Ակումբը մաղթել է նորաստեղծ զույգին անսահման սեր և ընտանեկան ջերմություն։