Մարդիկ ոչ միայն Լուսին կվերադառնան, այլև «կապրեն ու կսովորեն» այնտեղ. ՆԱՍԱ-ի ղեկավար

Լուսին
Միևնույն ժամանակ ՆԱՍԱ-ի ղեկավարն ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում Լուսնի վրա մարդու բնակությունը բառի ընդունված իմաստով հավանական չի համարում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Լուսնի վրա տիեզերագնացների նոր վայրէջքի նպատակը մեկն է` ապահովել մարդու ավելի երկար մնալը Երկրի արբանյակի վրա, ինչը նոր տեխնոլոգիաների ուսումնասիրություն է ենթադրում։ NBC-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը։
«Մեր նպատակն է, որ տիեզերագնացներն ավելի երկար մնան Լուսնի վրա, մի քանի օր մնան և հետո մեկնեն»,- ասել է նա։
Տիեզերական գործակալության տնօրենի խոսքով` մարդկությունը Լուսին կթռչի այնտեղ ապրելու և սովորելու համար։ Ինչպես նշել է Նելսոնը, հենց այս խնդիրների իրագործմամբ է պայմանավորված այն փաստը, որ տիեզերագնացների նոր վայրէջքը Երկիր արբանյակի մակերևույթին այդքան ժամանակ է զբաղեցնում։
«Եթե մենք վերադառնանք այնտեղ, ապրելու ենք և սովորելու։ Մենք նոր տեխնոլոգիաներ ենք զարգացնելու։ Այդ ամենն արվում է, որպեսզի այլ մարդկանց հետ մեկնենք Մարս»,- ասել է Նելսոնը։
Միևնույն ժամանակ ՆԱՍԱ–ի ղեկավարն ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում Լուսնի վրա մարդու բնակությունը բառի ընդունված իմաստով հավանական չի համարում։
«Կարծում եմ` խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ապրել այլ երկնային մարմինների վրա»,- հավելել է նա։
ՆԱՍԱ-ն իրականացնում է «Արտեմիդա-3» հավակնոտ տիեզերական ծրագիրը, որը մեկնարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Ծրագրի հիմնական խնդիրը մարդուն Լուսնի վրա իջեցնելն է և ավելի հեռավոր թռիչքների նախապատրաստումը, մասնավորապես` դեպի Մարս։
ՆԱՍԱ-ում դժգոհել են հակառուսական պատժամիջոցների առաջացրած բարդություններից