Կոսովոյում իրադրությունը ազգամիջյան հակամարտության եզրին է. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ–ն ուշադիր հետևում է Կոսովոյի իրադարձությունների դրամատիկ զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Կոսովոյի իրադրությունը գտնվում է ազգամիջյան հակամարտության եզրին, Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսություն հաստատելու ԵՄ փորձերը ցուցադրեցին Բրյուսելի անօգնականությունը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարարությունը։
«Ուշադիր հետևում ենք Կոսովոյի իրադարձությունների դրամատիկ զարգացմանը։ Վերջին մեկ ամսում իրադրությունը կրկին սրվել է՝ մոտենալով ազգամիջյան հակամարտության եզրին», - ասված է հաղորդագրության մեջ:
Միջէթնիկ հակամարտության պատճառն այն է, որ Պրիշտինան ցանկանում է երկրամասում բնակվող սերբերին պարտադրել սեպտեմբերի 1-ից փոխել անձնական փաստաթղթերը և ավտոմեքենաների համարները։
«Եվրամիության միջնորդական ջանքերը, որին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեռևս 2010 թվականին հանձնարարել էր երկխոսություն հաստատել Բելգրադի և Պրիշտինայի միջև, կրկին ի ցույց դրեցին ԵՄ-ականների անօգնականությունը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ կտրուկ ակտիվացել են ամերիկացիները, որոնց ցինիկ մտադրություններին, ամենայն հավանականությամբ, չի համապատասխանում տարածաշրջանի այդ հատվածում ճգնաժամի անկառավարելի էսկալացիան:
Վուչիչը հայտարարել է, որ 7 երկրներ պատրաստ են չեղարկել Կոսովոյի ճանաչումը
«Հին բաղադրատոմս են կիրառել՝ ավելացնել Սերբիայի ղեկավարության վրա ճնշումը, շանտաժի ենթարկել Բելգրադին եվրոպական հեռանկարների կորստով ։ Սակայն սերբական իշխանությունները դիմադրեցին, այս դժվարին պայմաններում կրկին ցուցադրեցին ն ներքին և միջազգային գործերում սուվերեն ուղու նախանձելի կայունությունը», - եզրափակել են ԱԳՆ-ում։
Հիշեցնենք, որ Կոսովոյի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսի 1-ին, երբ ինքնահռչակ հանրապետության իշխանությունը որոշեց արգելել սերբական համարանիշներով ու փաստաթղթերով մեքենաների մուտքը:
Կոսովոյի հյուսիսում, որտեղ մեծ թվով սերբեր են բնակվում, անկարգություններ սկսվեցին, ինչին ի պատասխան ինքնահռչակ հանրապետության իշխանությունները ոստիկանական ուժեր կենտրոնացրին։
Սակայն ԱՄՆ-ի խնդրանքից հետո Կոսովոն մեկ ամսով հետաձգեց մուտքի արգելքը: Բելգրադում ողջունեցին այդ քայլը՝ ասելով, որ Սերբիայի ղեկավարությունը և Պրիշտինայի իշխանությունները մեկ քայլ են հեռու լուրջ հակամարտությունից, սակայն պաշտոնական Բելգրադին հաջողվել է պահպանել խաղաղությունը։