ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է բացվել, տեղեկությունը հայտնում է Irna իրանական գործակալությունը։
Նշվում է, որ Հերիս-Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիա արտահանել Հայաստան։
Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման և Իրանի Արևելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերություններն ավելի քան 2000 նախագիծ են գործարկել Իրանում նշվող Կառավարության շաբաթվա շրջանակում: