Իրանի նախագահ Ռայիսին Բայդենի հետ հանդիպելու մտադրություն չունի

էբրահիմ Ռայիսի
Իրանի նախագահը կարծում է, որ նման հանդիպումը օգուտ չի բերի իրանցի ժողովրդին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին մտադիր չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Նա այդ մասին ասել Է «Tasnim»-ի հետ զրույցում։
«Ես նույն հարցին պատասխանել եմ նաև նախորդ հանդիպմանը և ասել եմ, որ ոչ։ Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ո՛չ։ Նրա հետ հանդիպումը որևէ օգուտ չի բերի Իրանի ժողովրդին։ Նման հանդիպում նախատեսված չէ և չի լինի»,- հայտարարել է Ռայիսին։
Օգոստոսի 2-ին Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին հայտնել էր, որ Իրանի նախագահը Նյու Յորք կմեկնի սեպտեմբերին՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային, որը կանցկացվի սեպտեմբերի 20-26-ը:
Անցյալ տարի Ռայիսին հայտարարել էր, որ Նյու Յորք չի մեկնի կորոնավիրուսային իրավիճակի պատճառով, և նա տեսաուղերձով էր հանդես եկել միջոցառմանը: Իրանական պատվիրակությունը գլխավորել էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իրանը մեկ քայլ է հեռու հայրենական ուղևորատար ինքնաթիռ ստեղծելուց․ Ռայիսի