ՀԴԲ-ն ավարտել է Թրամփի կալվածքից առգրավված փաստաթղթերի ուսումնասիրությունը

Ազգային հետախուզության տնօրենն աշխատում է ազգային անվտանգության համար հնարավոր ռիսկի գնահատման վրա՝ կապված Թրամփի կալվածքում հայտնաբերված նյութերի հնարավոր հրապարակման հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀԴԲ-ն ավարտել է փաստաթղթերի ուսումնասիրությունը, որոնք օգոստոսին առգրավվել էին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կալվածքում խուզարկության ժամանակ: Այս մասին ասված է ԱՄՆ արդարադատության նախարարության փաստաթղթում, որը ներկայացվել է Ֆլորիդա նահանգի հարավային օկրուգի դատարան։

«Արդարադատության նախարարությունը և ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը ներկայում աջակցում են խուզարկության շրջանակում ստացված փաստաթղթերի դասակարգմանը»,- նշել են արդարադատության նախարարությունում:

Հաղորդվում է նաև, որ Ազգային հետախուզության տնօրենն աշխատում է ազգային անվտանգության ռիսկի գնահատման ուղղությամբ՝ կապված հայտնաբերված նյութերի հնարավոր հրապարակման հետ:
ՀԴԲ-ի աշխատակիցներն օգոստոսի 8-ին խուզարկել են Թրամփի Մար-ա-Լագո (Ֆլորիդա նահանգ) կալվածքը՝ պաշտպանական տեղեկատվության ապօրինի օգտագործման, փաստաթղթերի հափշտակման և ոչնչացման վերաբերյալ հոդվածներով հետաքննության շրջանակում:
Թրամփի տունը խուզարկել են. ի՞նչ են փնտրել ՀԴԲ-ի գործակալները
ՀԴԲ-ն դատարանի որոշմամբ գրավոր ցուցմունքներ է հրապարակել, որոնք հիմք են դարձել Թրամփի մոտ խուզարկության թույլտվություն ստանալու դիմումի համար: Հետաքննությունը սկսվել է Արխիվների և փաստաթղթերի ազգային վարչության (NARA) կողմից արդարադատության նախարարություն ներկայացված դիմումին ի պատասխան։ Դրանում ասվում է, որ 2022 թվականի հունվարին Թրամփի գրասենյակից ստացվել է փաստաթղթերի 15 տուփ, որոնցից 14-ում գտել են որոշակի գաղտնիության նշումով նյութեր, այդ թվում՝ 25 միանգամայն գաղտնի փաստաթղթեր: