ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ղրիմի փոխվարչապետ, ՌԴ նախագահին կից մարմնի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովին գոհացնում է Երևան-Մինսկ-Մոսկվա փոխգործակցության մակարդակը։ Նա իր տեսակետը հայտնեց Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամրջի ժամանակ։
«Վերջերս եմ եղել Մինսկում և Երևանում։ Ինչպես Մինսկում, այնպես էլ Երևանում հանրությունը, իսկ Բելառուսում նաև ղեկավար շրջանակը կողմ են մեր դաշնակցային կապերի ամրապնդմանը։ Հայաստանում նաև հանուն Ռուսաստանի հետ միության շարժում կա («Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության». խմբ.) կա»,- նշեց Մուրադովը։
Նա կարծում է, որ Ռուսաստան-Հայաստան-Բելառուս դաշնակցային հարաբերություններին պետք է ավելի սերտ բնույթ հաղորդել։
«Հայաստանի հետ մենք շատ մեծ հեռանկարներ ունենք»,- ասաց Ղրիմի փոխվարչապետը։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» հասարակական շարժման նախաձեռնողները համոզված են, որ ՌԴ-ում պատրաստ են Հայաստանի հետ հետագա ինտեգրման։ Միևնույն ժամանակ, նրանք նշում են, որ Միութենական պետություն ստեղծելու դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը չի տուժի։