Ղրիմն անհասանելի է Ռուսաստանի թշնամիների համար․ Մուրադով

Ղրիմի կառավարության փոխղեկավարն ասում է, որ Ղրիմի ժողովուրդն իրեն ամուր և վստահ է զգում ռուսական բանակի պաշտպանության տակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հակառակորդների համար անիմաստ է Ղրիմով «զբաղվելը». այն նրանց համար անհասանելի է։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի կազմակերպած տեսակամրջի ժամանակ հայտարարել է Ղրիմի նախարարների խորհրդի փոխղեկավար (փոխվարչապետ), ՌԴ նախագահին առընթեր հանրապետության մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։

«Ղրիմի ժողովուրդը պատրաստ էր պայքարել 2014 թվականին։ Ստեղծվել էր Ղրիմի ժողովրդական աշխարհազորը։ Ուստի խոսել այն մասին, որ Ղրիմի ժողովրդին ինչ-որ բանով կարելի է վախեցնել՝ անիրատեսական է. այդպիսի բան չի եղել և չի էլ լինի»,- նշել է Ղրիմի փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ Ղրիմի հասարակությունը պասիոնարության բարձր մակարդակ ունի, որն է՛լ ավելի է բարձրանում է Ղրիմի նկատմամբ սպառնալիքների կամ թեկուզ սպառնալիքների մասին հռետորական խոսակցությունների առաջացման դեպքում:
Գեորգի Մուրադով
Մուրադովն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Ղրիմը «շատ պինդ» են պաշտպանում, և ուկրաինական բանակի՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով թերակղզին գրոհելու բոլոր փորձերը ռազմական առումով ոչինչ չեն որոշում:

«Իհարկե, ջանքեր կգործադրվեն նաև «Ղրիմի հարթակ» սադրիչ մտահղացման շրջանակում, որը երկրորդ տարին է, ինչ շարունակվում է։ Դրա ամբողջական անվանումը «Ղրիմի ապաօկուպացման միջազգային հարթակ» է։ Միջազգային, քանի որ այնտեղ են քշել ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ական բոլոր գաղութներին։ Այսօր մենք պետք է հստակ ու պարզ ասենք, որ դա հենց գաղութային համակարգ է, որովհետև այդ երկրներն ազատ չեն»,- նշել է Մուրադովը։

Նա վստահ է, որ Ռուսաստանի հակառակորդների ջանքերն ուղղված են այն բանին, որ հավաքական Արևմուտքը համախմբեն ռուսական Ղրիմի նկատմամբ ագրեսիայի լեգիտիմացման շուրջ, այդ թվում Ուկրաինան սպառազինությամբ լցնելու ճանապարհով, ներառյալ հեռահար գործողության հրթիռային համակարգերը:
Ղրիմը և Կուբանը կգործարկեն «Մետաքսի մեծ ճանապարհ» ուղին. այն կներառի Հայաստանի քաղաքները