Գերմանիայի ԱԳՆ-ն խելամիտ չի համարում ռուսաստանցիներին շենգենյան վիզաներ չտրամադրելը

Ռուսական անձնագիր
Չնայած ԵՄ-ում այդ հարցի շուրջ տարաձայնություններին` Գերմանիայի ԱԳՆ-ում կարծում են, որ պետք է բոլորի համար ընդունելի լուծումներ փնտրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը հայտարարել է, որ գերատեսչությունում խելամիտ չեն համարում ռուսաստանցիներին շենգենյան վիզաներ տրամադրելու արգելքը:
«Մենք հասկանում ենք, որ ԵՄ-ում այդ ամենի հետ կապված տարբեր հեռանկարներ կան, քանի որ ԵՄ անդամ պետություններում տարբեր իրավիճակներ են։ Կարևոր է լսել միմյանց և լուծումներ փնտրել, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,- ասել է Բուրգերը։
Այդ մասին խոսելը վաղ է. ՌԴ մշտական ներկայացուցիչը` վիզաների արգելքի մասին
Ավելի վաղ նա հայտնել էր, որ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկը օգոստոսի 30-ին և 31-ին կմասնակցի ԵՄ ԱԳ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվելու է Ռուսաստանի հետ վիզային հարաբերությունների հարցը։ Հանդիպումը կայանալու է Պրահայում։
Ռուսաստանցիներին շենգեն վիզայի տրամադրման հարցը կքննարկվի ԵՄ ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը