ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Էներգետիկայի ոլորտում ստեղծված իրադրության պատճառով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում: Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ խորհրդի նիստը, որը կգլխավորի Մակրոնը, նվիրված կլինի ձմռան նախաշեմին գազի մատակարարման և էլեկտրաէներգիայի գների բարձրացման հետ կապված իրավիճակին:
Նիստին կմասնակցեն Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը, էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը, ինչպես նաև էներգետիկ բարեփոխումների նախարար Անյես Պանյե-Ռյունաշեն: