ԵԱ. Հայաստանի շախմատիստուհիներից 3–ը առաջատարից հետ են 1 միավորով

Մեր շախմատիստներից Մկրտչյանը, Դանիելյանն ու Գևորգյանը բաժանում են 3-9-րդ տեղերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը խաղացին իրար դեմ։
Նշենք, որ նրանք համաձայնեցին ոչ–ոքի արդյունքի. երկուսն էլ վաստակել են 6,5-ական միավոր։
Ի դեպ` նույնքան միավոր ունի Մարիա Գևորգյանը, որը 9-րդ տուրում պարտվեց ադրբեջանցի Գունայ Մամաձադային
։Էլինա Դանիելյանը ոչ–ոքի խաղաց ադրբեջանցու հետ. ԵԱ–ի արդյունքներն այս պահին
Մեր շախմատիստներից Մկրտչյանը, Դանիելյանն ու Գևորգյանը բաժանում են 3-9-րդ տեղերը։
Միաժամանակ, Աննա Սարգսյանը պարտության է մատնել ադրբեջանցի Լաման Հաջիևային և 6 միավորով կիսում է 10-21-րդ տեղերը։
Ամենադժվար խաղը Օսմակի հետ էր․ Էլինա Դանիելյանը և մարզիչն ամփոփեցին Եվրոպայի առաջնությունը
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության առաջատարն այս պահին Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է, որն իր հաշվին ունի 7,5 միավոր։
Առաջնության ավարտին մնացել է 2 տուր։