ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Բրիտանացի երաժիշտ Օզի Օսբորնը (Black Sabbath խմբի հիմնադիր) հայտարարել է, որ ուզում է լքել ԱՄՆ–ն, տեղեկանում ենք The Guardian-ից։
Օսբորնը վերջին 20 տարիներին ապրել է հենց ԱՄՆ–ում և երկիրը լքելու ցանկություն է հայտնել, քանի որ, ըստ նրա, ԱՄՆ–ում աճել են բռնության և հանցագործության դեպքերը։
«Մինչև կոկորդս կուշտ եմ սպանության մասին ամենօրյա լուրերից։ Միայն Աստված գիտի, թե արդեն իսկ քանի մարդ է մահացել դպրոցների վրա հարձակումների հետևանքով»,-ասել է երաժիշտը։
Նա հավելել է նաև, թե չի ուզում մահանալ ԱՄՆ–ում և որոշել է վերադառնալ Անգլիա։
Նրա կինը` Շերոնը, իր հերթին նշել է, թե Միացյալ Նահանգները գլխիվայր փոխվել է և այնտեղ այլևս ոչինչ չի մնացել «միացյալ»։