Այդ օրը եկավ. ՄԱԳԱՏԷ-ն առաքելություն է ուղարկում Զապորոժիեի ԱԷԿ

Զապորոժիեի ԱԷԿ
Առաքելությունը կղեկավարի անձամբ ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ կազմակերպության դիտորդական առաքելությունն այս շաբաթ կայցելի Զապորոժիեի ատոմակայան։
«Այդ օրը եկավ, ՄԱԳԱՏԷ-ի օգնության և աջակցության առաքելությունն արդեն Զապորոժիե ԱԷԿ–ի ճանապարհին է: Մենք պետք է ապահովենք Ուկրաինայի և Եվրոպայի ամենամեծ միջուկային օբյեկտի անվտանգությունն ու պահպանությունը: Ես հպարտ եմ, որ ղեկավարում եմ այն առաքելությունը, որն այս շաբաթվա վերջին կհասնի Զապորոժիեի ԱԷԿ»,- գրել է Գրոսսին Twitter-ում։
Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են ընդունել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությանը Զապորոժիեի ատոմակայանում և ապահովել նրանց լիարժեք անվտանգությունը, սակայն հարց է` ուկրաինական կողմն այդ ընթացքում «լռության ռեժիմ» կպահպանի, թե ոչ։
Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում ուկրաինական «կամիկաձե» անօդաչու են խոցել
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS-ներից և «Տոչկա-Ու»-ից գնդակոծել է Խերսոնի Նովայա Կախովկա բնակավայրը