Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքում ուկրաինական «կամիկաձե» անօդաչու են խոցել

Զապորոժիեի ԱԷԿ–ը. Արխիվային լուսանկար
Նախնական տվյալներով՝ որևէ ենթակառուցվածք չի վնասվել, զոհեր չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է այսօր խոցվել Զապորոժիեի տարածքում։ Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել են Էներգոդարի իշխանությունները։
Նշվում է, որ ԱԹՍ-ի թիրախը միջուկային վառելիքի պահեստարանն է եղել։

«ՌԴ ԶՈւ զինծառայողները խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի «կամիկաձեին», այն պահին, երբ այն սլանում էր դեպի միջուկային վառելիքի պահեստարանը, ինչի մասին վկայում է ԱԹՍ-ի թռիչքի հետագիծը»,- հայտնել է վարչակազմի ներկայացուցիչը:

Նա հստակեցրել է, որ դրոնին հարվածել են ԱԷԿ-ի հատուկ կորպուսի տանիքում։ Նախնական տվյալներով՝ որևէ ենթակառուցվածք չի վնասվել, և զոհեր չկան։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS-ներից և «Տոչկա-Ու»-ից գնդակոծել է Խերսոնի Նոր Կախովկա բնակավայրը