Ուկրաինայի ԶՈւ-ն HIMARS-ներից և «Տոչկա-Ու»-ից գնդակոծել է Նովայա Կախովկա բնակավայրը

Խերսոն. Արխիվային լուսանկար
Ուկրաինացի զինվորականները կիրակի օրը չորս անգամ հարձակվել են Նոր Կախովկայի վրա, որի ուղղությամբ մոտ 20 հրթիռ է արձակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Խերսոնի մարզի Նոր Կախովկա բնակավայրը և Կախովի ՀԷԿ-ը: Կրակը վարել են HIMARS ՀԿՌՀ-ից և «Տոչկա Ու» հրթիռային համալիրից: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Խերսոնի մարզի Կախովի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։

Ուկրաինական զորքերը կիրակի օրը չորս անգամ գրոհել են Նոր Կախովկան, ընդհանուր առմամբ արձակվել է շուրջ 20 հրթիռ, գործարկվել է ՀՕՊ-ը, խոցումներ կան քաղաքի կենտրոնում և ՀԷԿ-ի շրջանում:

«Քաղաքին խփում էին HIMARS-ից և «Տոչկա-Ու»-ից»,- ասել է Լեոնտևը:
Նրա խոսքով՝ ուկրաինական զորքերը գրեթե ամեն օր գնդակոծում են քաղաքը, փորձելով ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները և խանգարել խաղաղ կյանքի հաստատմանը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 185-րդ օրը։