Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին

Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ . Արխիվային լուսանկար
Ղազախստանի նախագահի խոսքով` երեք տասնամյակների ընթացքում երկու երկրներին հաջողվել է կառուցել բարեկամական հարաբերություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Մեծ գոհունակությամբ նշում եմ, որ անցած երեք տասնամյակների ընթացքում մեր պետություններին հաջողվել է կառուցել բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության ամուր հարաբերություններ»,–նշել է Տոկաևը:
Նա ընդգծել է, որ բարեկամական հարաբերությունների վկայությունն են ակտիվ քաղաքական երկխոսությունը, բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հաջող փոխգործակցությունը, ինչպես նաև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում գործընկերության համակարգված զարգացումը:
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ աշխատանքն այսուհետ ևս կնպաստի երկկողմ համագործակցության ողջ սպեկտրով ղազախա-հայկական բազմաբովանդակ հարաբերությունների հետագա խորացմանը: