ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում օգոստոսի 27-ին հետևել է Միջազգային բանակային խաղերի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցույթի եզրափակիչ փուլին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է Միջազգային բանակային խաղերի փակման արարողությանը
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Բարեկամության տուն, շրջել «Միջազգային բանակային խաղերի» մասնակից պետությունների պատմությունն ու մշակույթը ներկայացնող տաղավարներում, հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ:
Ասրյանը հանդիպել և զրուցել «Տանկային բիաթլոն» մրցույթին մասնակցած հայ զինծառայողների հետ
© Photo : Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն/MoD of the RA
Օրվա ավարտին գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Միջազգային բանակային ութերորդ խաղերի փակման և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությանը: Այս տարի «Տանկային բիաթլոն» մրցույթի և Միջազգային բանակային խաղերի հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի թիմը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջատար էր «Միջազգային բանակային խաղեր-2022»–ի ընդհանուր հաշվարկում։ Խաղերն այս տարի անցկացվեցին 10-րդ անգամ։