Դարյա Դուգինայի սպանության մեջ կասկածվող Վովկին մահացած են գտել. ավստրիական ԶԼՄ

Դարյա Դուգինան. Արխիվային լուսանկար
Ավստրիական լրատվամիջոցը հրապարակել է նաև լուսանկարներ, որոնցում ենթադրաբար պատկերված է հանգուցյալ Վովկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ավստրիական Express հրատարակությունը հայտնել է, որ լրագրող Դարյա Դուգինայի սպանության մեջ կասկածվող ուկրաինուհի Նատալյա Վովկին մահացած են գտել իր վարձակալած բնակարանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Որպես տեղեկատվության աղբյուր՝ հրատարակությունը մեջբերում է տելեգրամում կայծակնային արագությամբ տարածված հաղորդագրությունը։
«Գիշերը նրան մահացած են գտել իր վարձակալած բնակարանում։ Նրա մարմնին վրա դանակի 17 հարված է եղել, ձեռքին` գրություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ Երկիրը կամ քաղաքը, որտեղ գտնվում էր այդ բնակարանը, նշված չէ:
Հաղորդագրության մեջ հրապարակվում են նաև լուսանկարներ, որոնցում իբր պատկերված է հանգուցյալ Վովկը։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այս նկարն իրականում արվել է 2020 թվականին։
Վիեննայի ոստիկանությունը և Ավստրիայի ՆԳՆ-ն դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Հիշեցնենք` օգոստոսի 20-ի երեկոյան մերձմոսկովյան Օդինցովսկի շրջանում ընթացքի ժամանակ մեքենա է այրվել, որը, քննչական մարմինների տվյալներով, կառավարել է լրագրող և քաղաքագետ Դարյա Դուգինան։ Հայտնի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինի դուստրը մահացել է։ Նախնական վարկածի համաձայն` դեպքը տեղի է ունեցել մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով։
Քրեական գործ է հարուցվել համընդհանուր վտանգ ներկայացնող ձևով կատարված սպանության հոդվածով։
Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ բացահայտել է Դարյա Դուգինայի սպանությունը։