Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի համար ծանր ամիսներ է կանխագուշակել

Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը
Էլեկտրաէներգիայի հաշվի առավելագույն գումարը բրիտանացիների համար կարող է ավելանալ 1578 ֆունտ ստեռլինգով կամ 80%-ով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի պաշտոնաթող վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հաջորդ ամիսները ծանր կլինեն բրիտանացիների համար, իսկ էլեկտրաէներգիայի հաշիվները՝ խելահեղ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզնից շատերին արդեն վախեցնում է տները տաքացնելու վճարը»,-գրել է նա Daily Mail թերթի համար իր հոդվածում։
Ավելի վաղ բրիտանական Ofgem էներգակարգավորիչը հայտարարել էր հոկտեմբերի 1-ից սպառողների համար էլեկտրաէներգիայի հաշիվների առավելագույն թույլատրելի չափը 80 տոկոսով բարձրացնելու մասին՝ էներգակիրների համաշխարհային գների աճի պատճառով: Այսպիսով, հաշվի առավելագույն գումարը բրիտանացիների համար կարող է ավելանալ 1578 ֆունտ ստեռլինգով կամ 80%-ով: Էներգիայի գների նախորդ շեմը կազմում էր 1971 ֆունտ։ Էներգակարգավորչի ղեկավար Ջոնաթան Բրիրլին նախազգուշացրել է, որ էներգիայի գները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն աճել, և Միացյալ Թագավորության ապագա վարչապետին կոչ է արել նոր միջոցներ ձեռնարկել գների բարձրացման դեմ պայքարելու համար: